Tesla -ի աշխատակցուհին դատի է տվել ավտոարտադրող ընկերությանը՝ մեղադրելով սեքսիզմի՝ սեռական նշանով խտրականության մեջ, հայտնում է Life-ը։

Հայցվորը Էյ- Ջեյ Վանդերմեյդենն է, որը 2013-ին էր ընդունվել աշխատանքի, որպես էլեկտրամոբիլների վաճառողուհի։

Դրանից հետո աղջիկը կարողացել է առաջ գնալ մասնագիտական աստիճանավանդակով ու դառնալ ինժեներ։ Նրա խոսքով Tesla–ում կանանց նկատմամբ շատ ավելի խստապահանջ են, քան տղամարդկանց ու կարիերայի աճի հնարավորություն գրեթե չեն տրամադրում։ Էյ Ջեյ Վանդերմեյդենը իր կրճատման մասին ընկերության որոշումը կապակցում է նրա հետ, որ իրեն հայտնի էր դարձել արտադրական խոտանով վաճառվող մեքենաների մասին։

Ավտոարտադրողը չի համաձայնել նախկին աշխատակցուհու գանգատներին՝ ասելով, որ այդ մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը։