Երեւանի շենքերից մեկի 3-րդ հարկի պատշգամբից մարտի 7-ին ընկած տղամարդն արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ, նրա վիճակը կայուն է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանը։ Նա նշեց, որ առաջիկայում տղամարդը կենթարկվի վիրահատության:
«Պետք է ոտքը վիրահատեն, ընդհանուր վիճակը կայունացել է, լավ է: Բազմաթիվ կոտրվածքներ ունի, ժամանակ է պետք, որ առողջանա»,-ասաց նա:
Նշենք, որ շենքի 3-րդ հարկից ընկած տղամարդն ունի ողնաշարի, կոնքի կատրվածքներ եւ թոքերի սալջարդ, գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի Վերին Շենգավիթ 2-րդ փողոցի 20/2 շենքի 3-րդ հարկի բնակիչը պատշգամբում գործ անելիս անզգուշությամբ ընկել է: Հարեւանների խոսքով՝ դեպքի պահին նա տանը մենակ չի եղել, այլ կնոջ եւ երեխաների հետ: Նրան առաջինն օգնության են հասել շենքի մոտակայքում գտնվող հարեւանները եւ շտապօգնության մեքենայով տեղափոխել հիվանդանոց:



























