Սոցապնախարարության աշխատակազմի Գորիսի սոցիալական ապահովության տարածքային բաժնի գլխավոր մասնագետ Աշոտ Բաբայանը կալանավորվել է Գորիսի բնակչուհուց կաշառք պահանջելու եւ ստանալու համար։

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Բաբայանին դեռեւս 2014թ. դեկտեմբերին դիմել է Գորիսի բնակչուհի Անահիտ Հ.–ն եւ խնդրել իրեն մասնակի կենսաթոշակ նշանակել։ Դրա դիմաց պաշտոնյան պահանջել է ընդհանուր 100 հազար դրամի չափով ապօրինի վարձատրություն, որից 50 հազար դրամը ստացել է օրեր անց, իսկ մնացածը՝ 2015 թվականի ապրիլին, երբ արդեն Անահիտ Հ.–ն 4 անգամ ստացել էր կենսաթոշակ։

Աշոտ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311.1–րդ հոդվածի 1–ին մասով։ Նա կալանավորված է։

Գործը քննվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։