Լոնդոնի կինոթատրոններում է սկսվում է Հարի Փոթերի ֆիլմի վերջին մասի ցուցադրումը: Ստեղծողները որոշել են գրքի հիման վրա երկու ֆիլմ թողարկել: Երկրորդ մասը կինովարձույթում կլինի հաջորդ տարվա ամռանը, գրում է Զվեզդան:

Ֆիլմի ռեժիսոր Դեւիդ Յեթսը խոստովանել է, որ վերջին մասում կլինեն մի քանի տեսարաններ, որոնք գրքում չկան: Յեթսը նշել է, որ դրանք ավելացվել են ֆիլմի որոշ դրվագների հոգեբանական հագեցվածությունն ընդգծելու համար:

Այս պահին Հարի Փոթերի մասին պատմող արդեն վեց կինոնկար կա: Դրանց ընդհանուր հասույթը կազմել է 1,7 միլիարդ դոլար, գրում է Lenta.ru-ն: