Մեծ Բրիտանիայի Մանչեսթր քաղաքի բնակիչ Թիֆանի Չժանը իր գերմանամաշկանը տեղակայել է երկրհարկանի տիկնիկների համար նախատեսված տանը՝ ննջարանով, լոգասենյակով, ճաշասենյակով ու պատշգամբով, ինչպես նաեւ սովորեցրել օգտագործել գդալ ու բաժակ, հաղորդում է Daily Mirror-ը։

Տիրուհու խոսքով՝ Չիզ («Պանիր») մականունով կենդանուն նա պահում է ավելի քան մեկ տարի։ «Արա ինքդ» խանութում բրիտանուհին նրա համար ձեռք է բերել փայտե «հավաքովի» տնակ եւ կենցաղի տարբեր առարկաներ՝ խաղալիքներից։ 

Դրանից ի վեր կենդանին սովորել է ուտել գդալով եւ յոգուրտը «խմել» փոքրիկ բաժակով։ Թիֆանիի խոսքով՝ Չիզը շատ մաքրասեր է ու ինքն է մաքրում տնակը։

 «Նա շատ ադապտացվող եւ գիտակից է», — ասել է Չժանը։