Իսպանիայի փրկարարական ծառայությունները սկսել են տարհանել վթարի հետեւանքով գիշերը ճոպանուղու վրա անցկացրած ավելի քան 100 մարդու: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Mundo պարբերականը:

Փրկարարական գործողությանն ուղղաթիռներ են միացել: Գործողությանն աջակցում են Կանարյան կղզիների կառավարությունը, արտակարգ իրավիճակների զինվորական ստորաբաժանումները:

Ճոպանուղու անվտանգության համակարգի խափանման հետեւանքով 111 մարդ ավելի քան 3.7 հազար մետր բարձրության վրա է մնացել: Ուժեղ քամու պատճառով երեկ չեն կարողացել տարհանել մարդկանց: Ճոպանուղին տանում է դեպի Իսպանիայի ամենաբարձր կետ՝ Տեյդե հրաբուխ: