Կիպրական Լիմասոլում Russian Wave ռադիոկայանի խմբագրության շենքում պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին Facebook-ում գրել է գործարար Սերգեյ Լավրուխինը:
Նա RNS-ին հայտնել է, որ պայթյունի պահին, որը որոտացել է տեղական ժամանակով 7:40-ին, խմբագրությունում ոչ ոք չի եղել: Ներկայում այրվում են շենքի 1-ին եւ 2-րդ հարկերը, իսկ Russian Wave-ը 3-րդ հարկում է:
Լավրուխինը նաեւ նշել է, որ դեպքի վայր են ժամանել հրշեջներ, թաղամասը շղթայված է:




























