Գերմանական ոստիկանությունը փնտրում է նախօրեին Դեյսբուրգ քաղաքում Sparkasse բանկի մասնաճյուղի վրա հարձակված չարագործներին:

Մարտի 16-ին բանկի շենքից ոչ հեռու ձերբակալված երկու կասկածյալներին բաց են թողել, քանի որ նրանց նկատմամբ կասկածները չեն հաստատվել, հաղորդում է AP գործակալությունը:

Ներկայումս ոստիկանությունը որոնում է կարմիր գույնի VW Golf-ը: Ոստիկանության տվյալներով՝ կողոպտիչներին հաջողվել է փախուստի դիմել բավականին խոշոր գումարով: Ավելի կոնկրետ տվյալներ չեն հաղորդվում:

Բանկի մասնաճյուղը փակ է: Կողոպուտի ականատես դարձած աշխատակիցներին հոգեբանական օգնություն է ցուցաբերվում: