Մեքսիկայում նարկոմաֆիայի գաղտնի գերեզմանոցում 47 մարդկային գանգ են հայտանբերել:
Մեքսիկական Վերակրուս նահանգի դատախազությունը մոտ 50 մարդկային գանգ է հայտնաբերել նարկոմաֆիայի գաղտնի գերեզմանոցում, հաղորդում է Terra-ն՝ վկայակոչելով նահանգային դատախազության հայտարարությունը:
47 նոր գանգերը հայտնաբերվել են ութ փոսերում՝ Ալվարադո քաղաքից 8 կմ հեռավորության վրա: Նրա խոսքով, արդեն հաջողվել է պարզել որոշների ինքնությունը. նրանցից շատերն անհայտ կորած են համարվել 2016 թվականին:




























