Ստամբուլի Բաղջըլարի շրջանի դպրոցներից մեկում Չանաքքալեի ճակատամարտին նվիրված ներկայացումը մեծ արձագանք է գտել։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Վալի Ջահիթ Բայար անունոը կրող դպրոցում 2 դասարանի երեխաները բեմադրել են Չանաքքալեի ճակատամարտը, որում ներկայացվել են երեխաների իրական դագաղներ։
Բացի այդ, դագաղների վրա փակցրել են ներկայացման մեջ մասնակցող երեխաների նկարները։
Այս ներկայացումը թուրքական հասարակության մեջ բողոքի մեծ ալիք է բարձրացրել։




























