Ճապոնիայում ինքնասպանությունների հետեւանքով տնտեսական վնասը տարեկան 459 մլրդ իեն (4.1 մլրդ դոլար) է կազմում: Նման եզրահանգման են եկել առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարարության փորձագետները, հաղորդում է NHK հեռուստաալիքը:

Հաշվարկը կատարվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչ արդյունք կլիներ, եթե կյանքին ինքնակամ հրաժեշտ տված 15-69 տարեկան 23 հազար  մարդ աշխատեր մինչեւ 70 տարեկանը:

2005 թվականին Ճապոնիայում ստեղծվել է ինքնասպանությունների կանխարգելման շտաբ: Մինչեւ 2005 թվականի ցուցանիշների համեմատ՝ տնտեսական վնասի գումարը նվազել է 99 մլրդ իենով կամ մոտ 900 մլն դոլարով: