ԱՄՆ-ը Իսրայելին խթանիչ միջոցների փաթեթ է առաջարկել՝ Հորդանան գետի Արեւմտյան ափին բնակարանային շինարարության մորատորիումը երկարաձգելու դիմաց:

Գորշարքը նախատեսում է շինարարության լիակատար դադարեցում 90 օրվա ընթացքում, ընդ որում Արեւելյան ափի վրա մորատորիումը չի տարածվի:

Նախատեսվում է նաեւ, որ ԱՄՆ-ը չի պնդի մորատորիումի երկարաձգման վրա, երբ նրա ժամկետն ավարտվի, հաղորդում է RBC-ն:

Նախատեսվում է դիմել Կոնգրեսին Իսրայելին 20 կործանիչներ առաքելու խնդրանքով:

Նշենք, որ հոկտեմբերի վերջին Իսրայելը սկսել էր 550 տների շինարարությունը: Շինարարությունը հիմնականում ընթանում է Իսրայելի օկուպացրած տարածքներում, որոնք խաղաղ կարգավորման դեպքում պետք է վերադարձվեն Պաղեստինին: