Ամուսիններն ու նրանց երկու դեռահաս երեխաները զոհվել են Ալաբամա նահանգում թեթեւաշարժիչ օդանավի վթարի հետեւանքով, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Օդանավը Քիսիմի քաղաքից Թենեսի նահանգ էր թռչում։ Թռիչքից երկու ժամ հետո օդաչուն SOS ազդանշան էր ուղարկել։

«Ըստ երեւույթին օդանավը երկնքում մասերի է բաժանվել»,- հայտնել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը։

Վթարի պատճառը դեռ պարզ չէ։ Իշխանությունների տվյալներով, ավիավթարի պահին եղանակային պայմաններն անբարենպաստ են եղել՝ անձրեւ էր տեղում ու ուժեղ քամի էր։