Երկուշաբթի առնվազն 45 մարդ վիրավորվել է Մեքսիկայի Նուեւո-Լեոն նահանգի Կադերեյտա քաղաքի բանտում ծագած խռովության հետեւանքով, հայտնում է Excelsior պորտալը:
Տուժողների թվում են ինչպես կալանավորները, այնպես էլ հսկիչները, որոնցից չորսին պատանդ են վերցրել:
Անցյալ շաբաթ մեքսիկական մեկ այլ քաղաքի՝ Սյուդադ Վիկտորիայի բանտում կալանավորների միջեւ բախման ժամանակ 3 մարդ սպանվել էր, մեկը՝ ծանր վիրավորվել: Մինչեւ բախումը բանտից ստորգետնյա թունելով 29 կալանավոր էր փախել:




























