Չինաստանում յոթ մարդ արգելափակվել է գետնի տակ հանքահորում փլուզման պատճառով: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:
Հաղորդվում է, որ պատահարը տեղի է ունեցել Շույմոգոու շրջանի հանքահորում:
Ներկայումս պատահարի վայրում են փրկարարները, ոստիկանները եւ բժիշկները: Փլուզման պատճառները պարզվում են:




























