Համացանցում հանրահայտ է դարձել ոզնին, որը փորձում էր թաթերով հասնել որդին, որը նրան է ուղղել տերը: Ոզնու մասնակցությամբ հոլովակը, որ նրա տերը հրապարակել է Twitter-ում, ավելի քան 80 հազար ռեթվիթ եւ հարյուր հազարից ավելի լայք է ստացել, փոխանցում է Lenta-ն: 

Կծկված ոզնին նստած է վարդագույն սրբիչի վրա եւ երբ նկատում է, որ քթին են մոտեցնում որդին, թաթերը կտրուկ հանում է, սակայն հավասարակշռությունը պահել չկարողանալով՝ կողաշրջվում՝ մռութը ներքեւ:

Հոլովակի մեկնաբանություններում օգտատերերը գրում են, որ հոլովակը «չափազանց սրտառուչ է» եւ խոստովանում են, որ այն մի քանի անգամ են դիտել, բայց ամեն անգամ նախկինի պես ծիծաղել են: