Չինաստանի արեւելքում հայտնաբերել են երկրի պատմության մեջ ամենախոշոր ոսկու հանքավայրը, որի պաշարները գնահատվում են 22 միլիարդ դոլար, հաղորդում է China News-ը:
Shandong Gold Group ընկերության տվյալներով՝ 382 տոննա ոսկու պաշարով հանքավայրը հայտնաբերվել է Շանդուն նահանգում: Հաղորդվում է, որ թնակարժեք մետաղի պաշարները ձգվում են երկու կիլոմետր, իսկ շերտի հաստությունը 67 մետր է: Մեկ տոննա հանքաքարում ոսկու պարունակությունը 4.52 գրամ է կազմում:
Հաղորդվում է, որ եթե հանքավայն աշխատի ամենօրյա ծանրաբեռնվածությամբ եւ 10 հազար տոննա արտադրողականությամբ, կգործի 40 տարի շարունակ:



























