Կոլումբիայում 5 բուժաշխատողներ հեռացվել են, երբ համացանցում հոլովակ է հայտնվել, որում նրանք պարում են վիրահատական սեղանին գտնվող մարդու շուրջը: Այս մասին հայտնում է  Daily Mail-ը:

Կոլումբիայում Բոլիվարի Սանտա Կրուս դե Բակագրանդե կլինիկայում բժիշկների եւ բուժքույրերի խումբը ծիծաղելով պարում է հիվանդի շուրջը:

Հիվանդն անգիտակից էր եւ ամբողջովին մերկ փորի վրա պառկած էր վիրահատական սեղանին:

Նշվում է, որ հոլովակի բոլոր հերոսները միջադեպից հետո աշխատանքից հեռացվել են, սակայն պարի հոլովակը համացանցում վարակիչ է դարձել: