Մեքսիկայի Վերակուրս նահանգի դատարանը երկուշաբթի օրը վճիռ է սահմանել հարուստ գործարարի որդի 21-ամյա Դիեգո Կրուսի նկատմամբ, որը մեղադրվում էր խմբակային «ամանորյա» բռնաբարության մեջ, գրում է NEWSru.com-ը։ Չարագործները ծաղրանքների են ենթարկել աղջկան, որի հետ միասին սովորելիս են եղել մասնավոր դպրոցում։
Կրուսն արդարացվել է այն հիմունքով, որ նա «հաճույք չի ստացել» իր գործողություններից։ Սակայն հայտնի է, որ Դիեգոն դիպել է տուժածի կրծքին ու սեռական օրգաններին։ Երիտասարդին 40 տարվա ազատազրկում էր սպառնում։
Հայտնի է, որ Դիեգո Կրուսը Porkys de Costa de Oro («Խոզուկներ՝ «Ոսկե ափ»-ից») հանցախմբի անդամ էր, որի մեջ համալսարանի չորս ուսանողներ են ներառվել՝ բոլորն է հարուստ գործարարների որդիներ։
Դատավոր Անուար Գոնսալես Էմադին վճռել է, որ Կրուսը մեղավոր չէ կատարվածի մեջ։ Դատավորը նաեւ հաշվի չի առել, որ տուժածն անօգնական վիճակում է եղել, երբ նրան քարշ են տվել չարագործներից մեկի ավտոմեքենա։




























