Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին գրում է Gazeta-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքն աճել է 0.42%-ով՝ հասնելով 49.72 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների մատակարարումների գինն աճել է 0.25%-ով՝ հասնելով 52.55 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:




























