Չինաստանի Սինցզյան-Ույղուրյան ինքնավար շրջանի իշխանությունները կրոնական ծայրահեղականության դեմ պայքարում արգելք կսահմանեն «աննորմալ մորուքներ» կրելու վրա, ինչպես նաեւ կսահմանեն մի շարք այլ միջոցառումներ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նշվում է, որ օրենքներն ընդունվել են չորեքշաբթի օրը՝ Սինցզյանի ազգային ներկայացուցիչների ժողովի նիստի ժամանակ։ Նոր օրենքներն ուժի մեջ կմտնեն 2017-ի ապրիլի 1-ից։ 

Արգելվում է նաեւ ծայրահեղական գաղափարախոսության տարածումը, միջամտել այլ քաղաքացիների դավանանքի ազատությանը, միջամտել այլ անձանց հարսանյաց կամ սգո արարողություների իրականացմանը, արգելված է միջամտել մշակութային եւ ժամանցային գործունեությանը, «մերժել հեռուստատեսությունն ու ռադիոն»։

Արգելվում է նաեւ հասարակական վայրերում կրել դեմքն ու մարմինն ամբողջությամբ ծածկող հագուստներ, ինչպս նաեւ ամուսնանալ կամ ամուսնալուծվել միայն կրոնական հիմունքներով։