Եվրամիութունն ու Մեծ Բրիտանիան կարող են ազատ առեւտրի գոտու մասին ժամանակավոր համաձայնագիր կնքել, որը միաժամանակ պետք է բացառի դեմփինգի ցանկացած ռիսկ բրիտանական կողմից: RNS-ի փոխանցմամբ՝ այս մասին Les Echos պարբերականին տված հարցազրույցում ասել է Brexit-ի հարցերով Եվրամիության ներկայացուցիչ Միշել Բարնյեն:

«Եթե նպատակ կա մոտ ապագայում ազատ առեւտրի գոտու մասին  համաձայնագիր ստորագրել, ապա կարելի է միջանկյալ փաստաթուղթ պատրաստել սահմանափակ գործողություններով, որը կենթադրի ԵՄ բոլոր կանոների  եւ վերահսկողական պրակտիկայի պահպանում»,- ասել է Բարնյեն՝ ընդգծելով, որ տվյալ համաձայնագիրը պետք է բացառի Բրիտանիայի կողմից դեմփինգի ցանկացած ռիսկ սոցիալական, հարկային ոլորտներում: