Ամերիկացին 20 տարի բանտում է անցկացրել չկատարած հանցագործության համար: SkyNews-ի հաղորդմամբ՝ Մարկո Կոնտրերասն ազատ է արձակվել այն բանից հետո, երբ Լոս Անջելեսի դատարանը ճանաչել է նրա անմեղությունը:
Նրան 1996 թվականին մեղադրել են սպանության փորձի եւ կողոպուտի մեջ: Ազատ արձակվելով՝ Կոնտրերասը հայտարարել է, որ կհաղթի:
Ավելի վաղ մեկ այլ դատապարտյալ՝ Էնդըրբ Ուիլսոնն էր 32 տարվա բանտարկությունից հետո անմեղ ճանաչվել ու ազատ արձակվել:
Նրանք երկուսն էլ պարտական են Loyola Law School's Project for the Innocent կազմակերպությանը, որի աշխատակիցները նրանց անմեղությունը հաստատող ապացույցներ էին գտել:




























