Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին գրում է Gazeta-ն:
Նյույորքյան ապրանքային բորսայում (NYMEX) թեթեւ տեսակի WTI նավթի մայիսի ֆյուչերսները նվազել են 0.40%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 50.15 դոլարի:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մայիսի մատակարարումների ֆյուչերսները նվազել են 0.47%-ով եւ հասել 52.71 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:




























