Հյուսիսային Ռեյն-Վետսֆալիա հողում լանդթագի հանձնաժողովը հաշվետվություն է ներկայացրել՝ 2016- ամանորյա գիշերը Քյոլնում կանանց վրա զանգվածային հարձակումների հետաքննության վերաբերյալ։ 61 նիստից եւ մոտ 180 վկաների ցուցմունքները քննարկելուց հետո հանձնաժողովը կարողացել է մանրամասնորեն պարզաբանել կատարվածը, հաղորդում է DW-ն։
Հաշվետվությունում լրջորեն քննադատվում են իրավապահ մարմինների գործողությունները։ Նշվում է, որ ոստիկաններն առավել ակտիվ պետք է գործեին։ Խոսվում է նաեւ իր ղեկավարության հետ ոստիկանության վատ հաղորդակցության մասին։ Իրադարձության սկզբում իրավապահների վճռական գործողությունները եւ խնդրահարույց գոտու փակումը կարող էին կանխել հետագա իրավախախտումները։ Քննադատվել են նաեւ ոստիկանության ղեկավարության գործողությունները, որը չի կարողացել ճիշտ նախագծել կայարանի հրապարակում հսկիչների դերը, որտեղ տեղի է ունեցել հարձակումը։




























