ԱՄՆ-ում վաճառվել է Trump Taj Mahal հանրաճանաչ խաղատունը, որը կառուցվել է Ատլանտիկ Սիթիում (Նյու Ջերսի նահանգ)` ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի կողմից, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:
Գործարքի կնքման մասին մեկ օր առաջ հայտարարել են ամերիկացի միլիարդատեր Քարլ Այքանի Icahn Enterprises ընկերության ներկայացուցիչները:
Այն գնել է Hard Rock International ընկերությունը:
Նախատեսվում է, որ առաջիկայում խաղատան նոր սեփականատերը մամուլի ասուլիս կկազմակերպի, որտեղ կհայտնի խաղատան հետ կապված ծրագրերի մասին:
Trump Taj Mahal-ը կառուցվել եւ բացվել է 1990-ին: Դրա տարածքը 11 հազար քառակուսի կիլոմետր է, դրա կառուցումը Թրամփի համար մեկ միլիարդ դոլար է արժեցել:



























