Այսօր համացանցում զետեղված հրապարակումներից մեկի համաձայն՝ Դավթաշենի թիվ 5/17 ընտրատեղամասում միջադեպ է եղել. կոտրել են քաղաքացու հեռախոսը:

Այս առնչությամբ ՀՀ ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ տուժողը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իրեն անհայտ անձը իր հեռախոսը կոտրել է:

Հաղորդումն ընդունվել է: Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ ոստիկանության Դավթաշենի բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Այսօր՝ ապրիլի 2-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են ընթանում։ 2015թ. դեկտեմբերին կայացած հանրաքվեով ընդունված Սահմանադրությամբ Հայաստանի 6-րգ գումարման Ազգային ժողով են անցնելու առնվազն 105 պատգամավորներ (նրանցից 4-ը՝ ազգային փոքրամասնություններին տրվող հատուկ քվոտաներով)։

Ընտրություններին մասնակցում են 5 կուսակցություններ եւ 4 դաշինքներ։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է ստանալ ընտրողների քվեների 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը։