Հաիթիում երկու ցուցարար է զոհվել ՄԱԿ-ի խաղաղարարների հետ բախումներում:

Մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսում եւ երկրի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Կապ-Աիտենում հարյուրավոր ցուցարարներ քարեր են նետել խաղաղարարների վրա, որոնք բազմությանը ցրելու համար արցունքաբեր գազ են օգտագործել:

Associated Press գործակալությունը, վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին, հաղորդում է, որ անկարգությունների ժամանակ կղզու առնվազն 12 բանկիչներ վնասվածքներ են ստացել: Տուժած խաղաղարարների մասին տեղեկություններ դեռ չկան:

Տեղացիները կարծում են, որ խաղաղարարներն են պատասխանատու խոլերայի համաճարակի համար:

Հաիթիում խոլերայի համաճարակից արդեն մոտ հազար մարդ է մահացել: