ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են ՍՊ ընկերությունից կատարված յուրացումների մեխանիզմը, դեպքի էական նշանակություն ունեցող հանգամանքները. մեկ անձի առաջադրվել է մեղադրանք:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ 30-ամյա երիտասարդը, աշխատանքային պայմանագրի համաձայն, հանդիսացել է ՍՊ ընկերության առեւտրի ներկայացուցիչ եւ ունեցել ընկերության հաճախորդներից պատվերներ ընդունելու եւ  մատակարարված ապրանքների գումարը հավաքագրելու լիազորություն:

Օգտվելով սույն հանգամանքից՝ 2013թ մայիսից մինչեւ հունիսն ընկած ժամանակահատվածում 42 հաճախորդներից հավաքագրել է ավելի քան 17 մլն ՀՀ դրամ՝ վաճառված ապրանքների գումարը, եւ այն ընկերության հաշվեհամարին փոխանցելու փոխարեն յուրացրել է՝ օգտագործելով իր համար՝ այդ կերպ ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: