Ղրղզստանի հատուկ ծառայությունները հարցաքննում են Սանկտ Պետերբուրգի մետրոյում պայթյուն իրականացնելու մեջ կասկածվող 21-ամյա երիտասարդի ծնողներին: Այս մասին գրում է «24.kg»-ն՝ վկայակոչելով կասկածյալի ընտանիքի ծանոթներին:

Հարազատները տեղեկացրել են, որ Ռուսաստան են փոխադրվել 2011 թվականին, ավելի ուշ ծնողները վերադարձել են, իսկ որդին Սանկտ Պետերբուրգում է մնացել:

Լրատվամիջոցների տվյալներով՝ մարտի սկզբին նա Օշում է եղել: