Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը աշխատանքից հեռացրել է Ուդմուրտիայի նախագահ Ալեքսանդր Սոլովյովին՝ կապված վստահության կորստի հետ։ Այս մասին ասվում է Կրեմլի կայքում։ Փաստաթղթում նշվում է, որ համապատասխան հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման օրից։

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ հանրապետության նոր ղեկավար կարող է դառնալ Ռուսաստանի հանրային պալատի ղեկավար Ալեքսանդր Բրեչալովը։

«Մենք երբեք չենք հայտարարում որեւէ նշանակման եւ կադրային նախընտրությունների մասին», — ասել է Պեսկովը։

Քննչական տվյալներով՝ 2014-2016-ին Սոլովյովը մոտ 139 ռուբլի է ստացել որպես կաշառք՝ կամուրջների կառուցմամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներից։ Նա նաեւ «պարգեւատրվել է 2,7 մլն ռուբլով  որպես կոմերցիոն կազմակերպության մասնաբաժին»։