Իսրայելի կառավարության աշխատակազմի աշխատակիցները փոստով ստացված ծրարներից մեկում հայտնաբերել են անհայտ սպիտակ փոշի, հաղորդում է Lenta–ն՝ վկայակոչելով Reshet Bet ռադիոկայանը։

Չորս մարդ, որոնք շփում են ունեցել նյութի հետ, հոսպիտալիզացվել են վատ ինքնազգացողության նշաններով։ Դեպքի վայր են կանչվել արտակարգ ծառայությունները։