Իտալիայի՝ Ադրիատիկի ափին գտնվող հանրահայտ Ռիմինի հանգստավայրում նավահանգստային ջրանցք նետված ճամպրուկ է հայտնաբերվել 27-ամյա ռուս կնոջ մարմնով, որը մի քանի տարի բնակվել է Իտալիայում եւ տառապել է անորեքսիայով: Այս մասին հայտնում է Il Resto del Carlino պարբերականը:

Դիահերձմամբ բացառվել է բռնի մահվան վարկածը: Քննության տվյալներով՝ մահը կարող էր լինել մարմնի հիվանդագին հյուծման հետեւանք: Հետաքննությանը մասնակցում են ինչպես ռուս, այնպես էլ իտալացի մասնագետները:

Կնոջ մարմնին, որն ընդամենը 35 կգ է կշռել, վերքերի կամ կտրվածքների հետքեր չեն հայտնաբերվել, հաղորդվել է միայն «ոտքերին ինտենսիվ մազածածկույթի մասին»: Ճամպրուկը հայտնաբերվել է մարտի 25-ին:

Խեղդամահ կամ ջրահեղձ անելու վարկածները բացառվել են, իրականացվում են տոքսիկոլոգիական թեստեր: