Բուլղարացի գյուղացի Անգել Անատասովը շատ էր ձանձրացել հերթական աշխատանքային օրվանից հետո: Նա որոշել է «գունազարդել» իր օրը ընկերոջ հետ թմրանյութ օգտագործելով: Թմրանյութը գյուղացու վրա անսպասելի ու ավերիչ ազդեցություն են ունեցել:
Սկզբում Անգելը կտրել է իր առնանդամի մի մասը: Նրա օգնության կանչերից մոտ է վազել հայրը, սակայն Անգելի կատաղությունն այնքան մեծ է եղել, որ նա կտրել է հոր ականջը: Դրանից հետո Անգելը արյունաքամ լինելով դուրս է վազել: Նա մայթեզրին կանգնած պիկապից դուրս է քաշել երիտասարդ կնոջը եւ շատ բարձր արագությամբ վարել մեքենան դեպի հարեւան գյուղը: Այստեղ նա բախվել է մոտոցիկլետին: Այնուհետեւ նա մտել է ֆերմա: Վազելով փարախներից մեկը, կատաղած գյուղացին հրդեհել է ներսում գտնվող խոտը, ապա վերցրել կացինն ու սկսել մորթել ոչխարներին: Բացի դրանից, նա դուրս է վազել կացինը ձեռքին եւ սկսել է կտրել բարձրավոլտ էլեկտրասյունը:
Այս ամենը տեղի է ունեցել Սոֆիայից հարավ-արեւելք գտնվող Պարաջիկ ավանի մոտ: Անգելը հիմա գտնվում է հիվանդանոցի ինտենսիվ բուժման բաժնում: Բժիշկները վստահ են, որ նրա կյանքը հնարավոր կլինի փրկել:





























