Ֆինանսների նախարարությունը լուծարում է իր Պետգնումների աջակցության կենտրոնը: Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության ապրիլի 13-ի նիստում:

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ Կենտրոնի գործառույթները անմիջաբար կստանձնի ֆիննախի աշխատակազմը: 47 աշխատակիցներից կմնա 27-ը, իսկ մյուսների աշխատավարձի հաշվին տարեկան կտնտեսեն մոտ 70 մլն դրամ (մոտ 144 հազար դոլար):

Պետգնումների գործառույթները ներառում են պետգնումների համար իրավական ակտերի նախապատրաստումը, գնորդ պետական գերատեսչությունների խորհրդատվությունը, պետության համար պարտավորություններ առաջացնող գնումների հաշվառումը: