ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ապրիլի 15-ի երեկոյան մայրաքաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցում է Ճրագալույցի Սբ. Պատարագին:

Այսօր Հայաստանի բոլոր եկեղեցիներում մատուցվել է Սուրբ Հարության Ճրագալույցի Ս. Պատարագ: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ս. Պատարագը մատուցվում է առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Պատարագիչը Տ. Շահե քահանա Հայրապետյանն էր:

Ս. Պատարագին ներկա է նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Պատարագից հետո Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի նախագահությամբ կկատարվի տնօրհնեքի արարողություն:

Ճրագալույցի Ս. Պատարագից հետո, ավանդույթի համաձայն, հավատացյալներն առաջնորդարանի դահլիճում կշնորհավորեն Հանրապետության նախագահին ու Սրբազան հորը` Ս. Հարության տոնի առթիվ: