Թուրքիայի Մարդին քաղաքում մոտ 100 հոգուց բաղկացած խումբը չարտոնված հավաք է արել եւ երթ անցկացրել, որի ընթացքում ոստիկանության հետ բախում է տեղի ունեցել։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի օգտին կարգախոսներ հնչեցրած խմբին փորձել է ցրել ոստիկանությունը՝ օգտագործելով արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ։ Ցուցարարները իրենց հերթին սկսել են քարերով պատասխանել ոստիկաններին։
Ոստիկանները հետապնդելով փախչող ցուցարարներին, բերման են ենթարկել նաեւ 5 տարեկան մի երեխայի, որի պատճառով խիստ լարված իրավիճակ է ստեղծվել Մարդինում, քանի որ քաղաքացիները պահանջում են ազատ արձակել երեխային։
Ոստիկանությունը երեխային ազատ արձակել պահանջող քաղաքացիների նկատմամբ եւս ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ է օգտագործել։




























