Հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդկանցից շատերը օժտված են ապագան գուշակելու ընդունակությամբ:

Նման արդյունք է ստացել Նյու Յորք նահանգի Քոռնելի անվան համալսարանի պրոֆեսոր Դերիլ Բեմը: Նրա հետազոտությունն ապացուցել է, որ մարդն ունի իրադարձությունների վրա նախապես ազդելու ուժ` Daily Mail-ում գրում է հոդվածի հեղինակ Ֆիոնա Մաքրեն:

Հետազոտության շրջանակում ուսանողներին առաջարկել են մտապահել բազմաթիվ բառեր: Հետո նրանց խնդրել են վերհիշել ինչքան հնարավոր է շատ բառեր եւ տպել  պատահական ընտրած բառեր: Ուսանողներն ավելի լավ են հիշել այն բառերը, որոնք եւ տպված են եղել: Գիտնականի կարծիքով, դա ապացուցում է, որ ապագա իրադարձությունն ազդել է հիշելու նրանց ընդունակության վրա: