ՑԱԽԱԼ-ը լայն շրջանակներին ներկայացրել է մի զենք, որի գոյությունը երկար տարիներ գաղտնի էր պահվում եւ պատերազմի դեպքում պետք է անակնկալ լիներ արաբական բանակի համար:

Spike NLOS հակատանկային հրթիռը Spike հրթիռների ընտանիքի վերջին սերնդից է։

Դրա գոյության մասին Իսրայելի պաշտպանական բանակն առաջին  անգամ բարձրաձայնել է մեկ շաբաթ առաջ։

«Մաարիվ» թերթը հայտնում է, որ այս հակատանկային հրթիռի գոյության  մասին երկար ժամանակ տեղյակ չէր նաեւ ԱՄՆ։ Ամերիկացիներն  այս զենքի մասին  իմացել են շնորհիվ արբանյակից արված կադրերի։

ՑԱԽԱԼ-ում «Թամուզ» անունն ստացած զենքի մասին իմացել են հաշված թվով սպաներ, հայտնում է newsru.co.il-ը։