Հայաստանի Բնապահպանության նախարարությունը սաֆարի պարկեր ստեղծելու համար նոր պայմաններ կառաջարկի։ Այս մասին մայիսի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։

Ավելի վաղ, մասնավոր ներդրող «Safari Partk International» ընկերությանը տարածք են առաջարկել Եղեգնաձոր քաղաքի մերձակայքում, սակայն ընկերությունը հրաժարվել է դրանից։ Այնուամենայնիվ, նա հավելել է, որ նման ձեռնարկությունների դեմ երկրի Բնապահպանության նախարարությունը ոչինչ չունի։ «Նման տեսակի լավ կազմակերպված տնտեսությունները կարող են նույնիսկ օգտակար լինել կենդանիների քանակի կարգավորման համար։ Առաջիկայում մենք ցանկանում ենք նոր օրենքներ առաջարկել, որտեղ առավել մանրամասն կներկայացնենք մեր պահանջները»,-հավելել է Մինասյանը։