Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առաջին պաշտոնական այցը Թուրքմենստան, ինչպես ակնկալվում է, կայանալու է նոյեմբերի 24-25-ին, հաղորդում են Թուրքմենստանի դիվանագիտական աղբյուրները:

Պաշտոնական Աշխաբադը հուսով է, որ Հայաստանի առաջնորդի այցը նոր լիցք կհաղորդի միջպետական բարեկամական երկխոսությանը:

Նշենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը թուրքմենական առաջնորդին՝ Անկախության օրվա կապակցությամբ հղած ուղերձում հայտնել էր, որ մտադիր է այցելել Աշխաբադ:

Երեւանում Թուրքմենստանի դեսպանատան տվյալներով, ներկայումս հայ-թուրքմենական փոխհարաբերությունները զարգանում են հետեւողականորեն եւ կայուն բոլոր ուղղություններով, այդ թվում՝ քաղաքական մակարդակում:

Նշենք, որ 2009թ. ապրիլի 10-11-ին կայացել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Թուրքմենստան: