Հայուհի Մերի Փափազյանը ստանձնել է Քալիֆորնիայի նահանգի Սան Խոսեի համալսարանի ռեկտորի պաշտոնը:

Մերի Փափազյանն առաջին հայուհին է Քալիֆորնիայի նահանգի համալսարանի ռեկտորի պաշտոնում եւ պատմության մեջ միայն երրորդ կինը, որը ղեկավարել է ուսումնական այս հաստատությունը, հայտնում է Massis Post-ը:

Պաշտոնը ստանձնելու արարողությանը մասնակցել է Հայ առաքելական եկեղեցու արեւմտյան թեմի ներկայացուցիչ, վանահայր Դաթեւ Հարությունյանը: Նա փոխանցել է արեւմտյան թեմի առաջնորդ, Հովնան արքեպիսկոպոս Դերդերյանի շնորհավորանքը՝ նշելով կրթության արժեքը որպես հզորագույն գործիք, որի միջոցով ապահովվում է հասարակության ապագա բարգավաճումը:

Դոկտոր Փափազյանն իր ելույթում պատմել է իր հայկական արմատների մասին՝ սկսելով Ցեղասպանության պատմությունից, որոնք նրան իր տատրիկն ու պապիկն են պատմել, եւ ավարտելով նրանով, թե իր ծնողներն ինչպես են իրենց երեխաներին փոխանցել կրթության հանդեպ սերը: