Ամերիկայի Հայկական թանգարանը Քալիֆորնիայի նահանգի բյուջեից 1 մլն դոլար կստանա: Այս մասին հայտնել է Քալիֆորնիայի Սենատի անդամ Էնթոնի Փորթանթինոն:

Նրա խոսքով՝ նահանգապետի գրասենյակը բյուջեն վերանայել է եւ որոշել վերականգնել թանգարանի ֆինանսավորումը, ինչպես նաեւ Փասադենայի թատրոնի: Փորթանթինոն հայտարարել է, որ ինքը շատ գոհ է, որ նահանգապետը պատասխանել է իր խնդրանքին եւ վերանայել ֆինանսավորումը, հայտնում է Asbarez-ը:

Ամերիկայի Հայկական թանգարանը կրթամշակութային կենտրոն է, որը կառուցվելու է Գլենդելում:

Երկու նախագծերն էլ պետք է ֆինանսավորում ստանային անցյալ տարի, սակայն ավելի ուշ որոշումը կասեցվել էր: