Հայաստանն իսկապես մեծացնում է գինու արտահանումն Արեւմուտք` նոր որակի շնորհիվ: Այս մասին մայիսի 13-ին Տնտեսական լրագրողների ակումբում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Զարուհի Մուրադյանը:
Մեծացել է հատկապես Ռուսաստան արտահանումը: ճիշտ է, 2016 թվականին այն հիմնականում վերականգնողական բնույթ էր կրում` 2015 թվականի անկումից հետո, սակայն ուրախալի է մեկ այլ բան` աճել է գինու միջին արժքը: Իսկ դա նշանակում է, որ ռուսական շուկայում պահանջարկ է վայելում Հայաստանից առավել որակյալ գինին, հավելել է նա:
Նշենք, որ 2016 թվականին Հայաստանը մեծացրել է գինու արտահանումը Բելգիա ( 6,8-ից մինչեւ 9,7 հազար լիտր), Լեհաստան ( 4,1-ից 7,2 հազար լիտր), Ճապոնիա ( 220- 2,9 հազար լիտր), ԱՄՆ ( 36,5- 74 հազար լիտր):
Մեծ Բրիտանիայում, Նիդեռլանդներում եւ Շվեդիայում հայկական գինի գործնականում չկար: Սակայն 2016 թվականին հանրապետությունը դուրս եկավ նաեւ այդ շուկաներ (5,5 հազար, 7,9 հազար եւ 5,7 հազար լիտր համապատասխանաբար):
Հայկական գինու հիմնական գնորդները ռուսներն են: 2016 թվականին Ռուսաստան արտահանումը հասել է մոտ 1,5 մլն լիտրի: Իսկ մեկ լիտրի միջին արժեքը 2,56-ից հասել է 3,05 դոլարի:



























