2016 թվականին «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի կապիտալ ներդրումները 12 մլրդ դրամից մի փոքր ավելի են կազմել (մոտավորապես 25 մլն դոլար)։ Այս մասին ասվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի հաշվետվությունում, որը մայիսի 18-ին մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը։

Դրանից 26, 05 տոկոսը սպասարկման ծախսեր են, 36.07 տոկոսը ծախսվել է կապիտալ շինարարության համար, իսկ 14.88 տոկոսը կազմել են այլ ներդրումները։

Ընկերությունը շարունակել է մարել վարկերը։ Այժմ ընկերության հիմնական վարկատուներն են Միջազգային համագործակցության ճապոնական գործակալությունը, HSBC-ն եւ հայկական «Արդշինբանկը»:

«Ծավալուն մոդեռնիզմացման վարկային ծրագրերի մասին բանակցություններ են ընթանում Զարգացման ասիական բանկի եւ Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի հետ։ Դրանք կհամաձայնեցվեն կարգավորիչի հետ, որպեսզի բաժանորդների համար սակագնի ծանրաբեռնվածությունը մեծ չլինի»,- հավելել է Հարությունյանը։