Նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետ է նշանակել։

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով՝ նախագահը որոշել է Կարեն Վիլհելմի Կարապետյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետ:

Նշենք, որ կառավարությունն այսօր՝ մայիսի 18-ին հրաժարական էր տվել ԱԺ վեցերորդ գումարման առաջին նիստում։