Հայաստանի խորհրդարանին մեծ աշխատանք է սպասվում ԵՄ-ի հետ՝ ընդհանուր ավիացիոն գոտու ու վիզային ռեժիմի ազատականացման մասին համաձայնագրերի նախապատրաստման հարցերում։ Այս մասին մայիսի 19-ին ԱԺ նիստի ժամանակ հայտնել է «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրիա Զոհրաբյանը, որի թեկնածությունն առաջադրվել է եվրոինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար։

Ցավոք ժամանակին Հայաստանը չի ստորագրել ԵՄ-ի հետ ասոցացման մասին համաձայնագիրը, հավելել է նա։ Բայց պետք չէ կասկածել, որ Հայաստան- ԵՄ նոր շրջանակային համաձայնագիրը, որը նախաստորագրվել է 2017-ի մարտին, ստորագրվելու է նոյեմբերի 24-ին Բրյուսելում, Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին, հավելել է նա։

«Ակնկալում եմ, որ  խորհրդարանում մեր գործընկերները պատկերացնում են շրջանակայինից բխող որոշակի համաձայնագրերի կարեւորությունը։ Դա վիզային ռեժիմի ազատականացման, ընդհանուր ավիացիոն գոտու մասին ու շատ այլ համաձայնագրեր են »,- ասել է Զոհրաբյանը։