Այսօր` նոյեմբերի 23-ին ժամը 17:00-ի սահմաններում Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի 21ա շենքի (9 հարկանի) թիվ 25 բնակարանի լոգարանում կախվելու միջոցով ինքնասպան է եղել 25-ամյա Ռոբերտ Լյովիկի Սողոյանը:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության աշխատակիցները, Աբովյան քաղաքի ոստիկանության աշխատակիցների հետ գտնվում են տվյալ շենքում:

Այս պահին ճշտվում են ինքնասպանության պատճառները եւ Սողոյանի անձնական այլ տվալներ: Դեպքի վայրում են դատաբժիշկը եւ ոստիկանութան քննչական գլխավոր վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչները:

Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ: