Հայաստանի համար շենգենյան վիզան հանելու հարցը Եվրամիության օրակարգից հանված չէ։ Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, Երեւանում «ԵՄ-Հայաստան հարաբերությունները եւ հեռանկարները» թեմայով քննարկման ժամանակ նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության դեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Նրա խոսքով, դեռ կան հարցեր, որոնք ձգձգում են վիզայի ազատականացման պահը։

«Այդ հարցը մեր օրակարգում է, բայց այնքան էլ մոտակա հեռանկար չի ակնկալվում»,-ասաց ԵՄ դեսպանը:

Նրա խոսքով, իրենք ակնկալում են, որ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքը վերջապես  կընդունվի. «Դա պետք է 2016 թվականին լիներ, բայց նախատեսվում է այս տարի։ Այս կարգի փոփոխություններ չեն կարող շրջանցվել։ Եթե դուք չեք կարողանում գնալ Եվրոպա, ապա Եվրոպան բերեք ձեզ մոտ»: