ՀՀ Վարչական դատարանն այսօր՝ մայիսի 31-ին, մերժել է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի՝ Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները վիճարկելու պահանջով հայցը:
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը դատարանի այս որոշումը համարել է ապօրինի եւ դատարանի առջեւ հանդես եկել հայտարարությամբ։
«Բոլոր գործիքները պետք է գործադրենք, որպեսզի տապալենք Սերժ Սարգսյանի ռեժիմը եւ դրա համար հանրությանը պետք է ոտքի հանել։ Պայքարի օջախներից մեկն էլ այս դատարանի առջեւ մեր հայտարարությունն է։ Այս հայցը հնարավարություն չունեցանք ներկայացնելու դատարանում այդ իսկ պատճառով դա ներկայացնում ենք դատարանի առջեւ եւ հանրությունը կտա այդ ապօրինությունների գնահատականը, որը տեղի է ունեցել»,–ասել է Փոստանջյանը։
Նա նշել է, որ անցկացնում են դատավարություն դատարնի առջեւ եւ յուրաքանչյուր դատավոր, ով կատարել էպատվե, որը չի բխել օրենքի շահերից, ճանչվելու է հանցագործ եւ նրան հետապնդելու են բոլոր ընթացակարգերով։
«Դատարանը որոշում էր կայացրել ՀՀԿ–ին ներգրավվելու որպես երրորդ կողմ, ՀՀԿ ներկայացուցիչը ԿԸՀ անդամների հետ ներկայացումնում էին մեկ կողմ։ Մենք չէինք ցանկացել, որ ներկա գտնվեր ՀՀԿ–ն, բայց դատարանը իր նախաձեռնությամբ նրանց ներգրավվել է որպես կողմ ապա մենք իրավունք ունեինք այդ կողմի ղեկավարի անունը հնչեցնեինք ու մեր պահանջով բնութագրեինք այդ անձնավորությանը՝ ով է նա, ինչ ակունքներ ունի ու ինչ գործառույթ է այսօր իրականցնում Հայաստանի Հանրապետությունում։ Դատարանը մեզ այդ հնարավարությունը չընձեռեց եւ կողմնակալ դրսեւորում ցուցաբերեց եւ քաղաքական զսպվածության փոխարեն ընդհակառակը ընդգծեց իր քաղաքական կողմնորոշումը եւ պաշտպանեց Սերժ Սարգսյանին, սա կոպիտ խախտում է»,–ասել է Զարուհի Փոստանջյանը։





























